Ռեյ Դալիո / Ray Dalio
Ռեյ Դալիոն աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկն է, Bridgewater Associates ընկերության հիմնադիրը, որը ներդրումների ոլորտում երբևէ գոյություն ունեցած ամենահաջողակ ընկերություններից մեկն է։ Նա խորհուրդ է տալիս լրջորեն մտածել, թե ինչ եք ուզում կյանքից և ձեզ համար ստեղծել սկզբունքների համակարգ՝ հիմնարար ճշմարտություններ և գործողությունների հաջորդականություններ, որոնցով կառաջնորդվեք կյանքի ու կարիերայի ճանապարհին հանդիպող ցանկացած գործողության ու որոշման ժամանակ։ Իր անհավանական հաջողության պատճառը Դալիոն համարում է հենց դա՝ իր ‹‹միշտ արդիական, համընդհանուր սկզբունքներին›› հետևելը։
Դալիոն ծնվել է 1949 թվականի օգոստոսի 8-ին Նյու Յորք նահանգի Քուինս քաղաքում։ Տասներկու տարեկանում ապագա ֆինանսիստը կատարեց իր առաջին ներդրումը. երեք հարյուր դոլարով նա գնեց Northeast Airlines-ի բաժնետոմսերը, որոնց արժեքը շուտով եռապատկվեց: Ավագ դպրոցից հետո Ռեյը հաճախել է Լոնգ Այլենդի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի կոչում, իսկ հետո Հարվարդի բիզնես դպրոցում ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։
Կրթություն ստանալուց հետո Դալիոն զբաղվել է ներդրումներով և եղել է ֆոնդային բորսայի աշխատակից: