Ռիչարդ Կոխ / Richard Koch
Ռիչարդ Կոխը ծնվել է 1950 թվականի հուլիսի 28-ին Լոնդոնում: Նա բրիտանացի գրող, բանախոս և ներդրող է, կառավարման հարցերով նախկին խորհրդատու։
Կոխը բիզնեսի և անձնական հաջողության մասին ավելի քան 20 գրքերի հեղինակ կամ համահեղինակ է, այդ թվում՝ «80/20 սկզբունքը» բեսթսելերի, որի միջոցով նա սովորեցնում է, թե ինչպես կիրառել Պարետոյի օրենքը բիզնեսում և կյանքում:
Նա ընդգծում է, որ 80/20 սկզբունքը չպետք է դիտարկել միայն որպես որոշումներ կայացնելու կամ ընտրություն կատարելու մեթոդ։ Նա առաջարկում է այն գաղափարը, որ մարդը կարող է ավելիին հասնել՝ կենտրոնանալով մի քանի կարևոր բաների վրա և ժամանակ հատկացնելով հանգստին ու վայելելով կյանքը։
Հետագայում Ռիչարդ Կոխը շարունակեց 80/20 սկզբունքի թեման և հրապարակեց մի շարք աշխատություններ՝ «Ապրել 80/20 սկզբունքով. գործնական ուղեցույց», «80/20 մենեջեր. արդյունավետ մարդկանց գլխավոր սկզբունքը»։
Ներկայումս Ռիչարդ Քոխը դասախոսություններ է կարդում տարբեր համալսարաններում և շարունակում է իր գրական գործունեությունը։