Ռոբերտ Չալդինի / Robert Cialdini

Ռոբերտ Չալդինին ամերիկացի հայտնի հոգեբան է, փորձարարական սոցիալական հոգեբանության ներկայացուցիչ։ Ուսումնասիրում է զիջողականության հոգեբանությունը, խնդրանքների և պահանջների մեխանիզմը, որոնք անվանում է «ազդեցության գործիքներ»։ Չալդինիի՝ «Ազդեցություն. համոզելու հոգեբանությունը» գրքում կարող եք ծանոթանալ հենց այդ գործիքներին, որոնք հիմնվում են ավտոմատ որոշումներ կայացնելու պրոցեսի վրա։ 

Չալդինին ծնվել է 1945թ. գարնանը։ Մասնագիտական ​​կրթությունը ստացել է Վիսկոնսինի, Հյուսիսային Կարոլինայի և Կոլումբիայի համալսարանների հոգեբանական բաժիններում։ Հոգեբանության դոկտոր դառնալուց հետո նա զբաղվել է դասավանդմամբ և գիտական հետազոտություններով Արիզոնայի համալսարանում և ամերիկյան այլ համալսարաններում։ Գրել է մի քանի գիտահանրամատչելի գրքեր: Գիտահետազոտական ​​գործունեությունը թողել է 2009թ.:

Ռոբերտ Չալդինիի սեմինարներին մասնակցել են այնպիսի խոշոր կորպորացիաների մենեջերներ, ինչպիսիք են IBM-ը, Kodak-ը, Advanta-ն և Coca-Cola-ն: Ավելի ուշ նրա դասախոսությունների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ արդարադատության նախարարության և ՆԱՏՕ-ի աշխատակիցները։ 

Գրքեր