Ռոբերտ Չալդինիի՝ «Ազդեցություն. համոզելու հոգեբանությունը» գիրքը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն արդեն իր ժանրի դասականներից է։
Այս գիրքը ներկայացնում է այն մեթոդները, որոնց միջոցով մարքեթոլոգները, վաճառքի մասնագետները կամ լիդեները, այսպես ասած, «ստիպում են» մարդկանց անել բաներ, որոնք այլ պայմաններում չէին անի։ Շատ բաներ մենք անում ենք ինքնաբերաբար՝ անգամ առանց մտածելու՝ ինչ պատճառով կամ ինչի համար։ Դա զգալիորեն հեշտացնում է մեր կյանքը, բայց միևնույն ժամանակ մեր խոցելի տեղն է։ Իմանալով արտաքին ազդակների նկատմամբ մարդու ավտոմատ ռեակցիաների մասին՝ ցանկացած ոք կարող է ստիպել մեզ անել այն, ինչը բացարձակապես օգտակար չէ մեզ համար։
Ազդեցության հիմնական լծակներն այդքան էլ շատ չեն (թեպետ բազմաթիվ տարատեսակներ կան), և դրանք բոլորն էլ ուսումնասիրվել են Չալդինիի կողմից։