Ռոնդա Բերն / Rhonda Byrne

Ռոնդա Բերնը ավստրալացի գրող է, սցենարիստ։ Իր կարիերան Բերնը սկսել է ռադիոյում՝ որպես պրոդյուսեր, ապա տեղափոխվել հեռուստատեսության ոլորտ։  Նրա կյանքը փոխվեց 2006 թվականին «Գաղտնիքը» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որի սցենարի հեղինակը և գործադիր պրոդյուսերն էր։ Դրան հաջորդեց համանուն գրքի լույսընծայումը, որը թարգմանվել է 50 լեզվով՝ դառնալով 21-րդ դարի համաշխարհային բեսթսելերներից մեկը։ 
 

«Գաղտնիքը» վերածվել է գրքաշարի, որի մեջ մտնում են նաև հեղինակի «Ուժ», «Կախարդանք», «Հերոս» և այլ գրքերը։ 

2008 թվականին «Time» ամսագիրը Ռոնդա Բերնին ներառել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկի մեջ: Մինչ այդ նա ընդգրկվել էր նաև Forbes-ի «100 ամենահայտնի մարդկանց» վարկանիշային աղյուսակում։ 

Գրքեր