Գաղտնիքը / The Secret

Գաղտնիքը / The Secret

հեղինակ` Ռոնդա Բերն / Rhonda Byrne

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

2004թ. հորը հանկարծակի կորցնելուց հետո Ռոնդա Բերնի կյանքը քաոսի էր վերածվել։  Գործընկերների և սիրելիների հետ հարաբերությունները փակուղի էին մտել, ընկճվածությունն ավելի ու ավելի էր խորանում։ Այնուամենայնիվ, ինքնաճանաչման ու հոգևոր արժեքների փնտրտուքների այս բարդ փուլում նա բացահայտեց այն, ինչը կոչում է կյանքի ‹‹Գաղտնիքը››։ Ուսումնասիրելով դրա արմատները, հետքեր փնտրելով պատմության մեջ՝ նա պարզեց, որ աշխարհի մեծագույն մտածողները՝ Պլատոնից մինչև Շեքսպիր, Էդիսոնից մինչև Էյնշտեյն, բոլորն էլ տիրապետում էին ‹‹Գաղտնիքին››, և որ հենց դա էր նրանց հաջողության գրավականը։

Գիրքը հիմնված է պսևդոգիտական տեսության վրա, որը կոչվում է ‹‹ձգողության օրենք››, ըստ որի՝ նմանը ձգում է նմանին։ Այն ամենը, ինչ հայտնվում է մեր կյանքում, ինքներս ենք գրավում մեր մտքի ուժով։ Այն, ինչի մասին մտածում ենք հիմա և թե ինչպես ենք մտածում դրա մասին, կանխորոշում է, թե ինչ կստանանք ապագայում։ 

Մեզնից յուրաքանչյուրն ունի ուժ՝ փոխել իր կյանքը, եթե անվերապահորեն հավատա դրան և օգտվի Գաղտնիքից։ Տիեզերքն անսահման է և մեզ կպարգևատրի այն ամենով, ինչը կարող ենք պատկերացնել մեր երևակայության մեջ։ Այնուամենայնիվ, կարևոր է հիշել՝ միայն դրական լիցքեր ուղարկել Տիեզերք, քանի որ բացասական մտքերը կառաջացնեն միայն բացասական հետևանքներ։

Ինքներս մեզ ծրագրավորելով ու տրամադրելով մեր երազած կյանքին՝ ի վիճակի ենք ստեղծել այն, իսկ թե որքան արագ ու հեշտ դա կլինի՝ կախված է նրանից, թե որքանով ենք ներդաշնակ տիեզերքին ու այնտեղ կատարվող գործընթացներին։

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն