Սայմոն Սինեկ / Simon Sinek
Սայմոն Սինեկը հանրային խոսնակ է և զբաղվում է խորհրդատվական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև աշխատում է Rand ընկերությունում, որտեղ կենտրոնացել է ռազմական նորարարությունների վրա։ Նա իսկական լավատես է, որի նպատակը մարդկության համար ավելի լավ ու պայծառ ապագա ապահովելն է։ Լինելով ազդեցիկ խոսնակ և մարզիչ` Սինեկը օգնել է բազմաթիվ ընկերությունների ողջ աշխարհում` ոգեշնչելու իրենց աշխատակիցներին։ Դրանց թվում են Microsoft-ը, American Express -ը, ՄԱԿ-ը, Պենտագոնը և այլ հայտնի անուններ։
Սինեկը հինգ գրքի հեղինակ է, այդ թվում՝ «Սկսի՛ր ինչուից», «Անվերջանալի խաղը», «Առաջնորդները վերջում են ուտում» բեսթսելերների։
Սինեկի կարծիքով՝ ամեն նոր օրը նոր հնարավորություն է մյուսներին օգնելու, ոգեշնչելու և այդկերպ աշխարհն ավելի լավը դարձնելու համար։