‹‹Սկսի՛ր ինչուից›› գիրքը բնական օրինաչափությունների, ճիշտ մտածելու, գործելու և հաղորդակցվելու մասին է։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է մոտիվացնել ձեզ շրջապատող մարդկանց: Սինեկը պնդում է, որ ղեկավար ոչ միայն ծնվում են, այլ նաև դառնում, և այս գիրքը կարող է օգնել այդ հարցում: Մի փոքր կարգապահություն, և ցանկացած ընկերության ղեկավար կարող է ոգեշնչել մյուսներին թե՛ ընկերության ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս` օգնելով զարգացնել նրանց գաղափարներն ու տեսլականը: Մենք բոլորս էլ կարող ենք սովորել առաջնորդել:
Սայմոն Սինեկի գիրքը պատմում է այն մասին, թե ինչն է միավորում բացառիկ առաջնորդներին։ Դա վերաբերում է թե՛ անհատներին, թե՛ ընկերություններին։ Գրքում շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես են այդ առաջնորդներն առանձնանում մեծամասնությունից, և ինչպես է նրանց հաջողվում միլիոնավոր մարդկանց տանել իրենց հետևից։
Հեղինակը նշում է, որ գրել է այս գիրքը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ոգեշնչել մյուսներին, և ովքեր ցանկանում են, որ ուրիշները ոգեշնչեն իրենց: