Սեթ Գոդին / Seth Godin
Մարքեթինգի գուրու և համաշխարհային բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով» գիրքը մի պարզ ուղերձ ունի. եղե՛ք հիշվող։ Հեղինակը ընդգծում է, որ այսօրվա շուկայի ապրանքների գերհագեցվածության պայմաններում միակ ելքը նոր, յուրօրինակ ու չմոռացվող բան առաջարկելն է։
Սեթ Գոդինը հենց սկզբից էր հասկացել, թե ինչ մասշտաբների կհասնի համացանցի ազդեցությունը։ Եվ այո՛, նա ճիշտ էր։ Պատկերացնու՞մ եք՝ դեռևս 1995 թվականին նրա առաջին ստարտափը՝ YoyoDyne-ը, մրցույթներ, խաղեր ու նվիրատվություններ էր կազմակերպում առցանց օգտատերերի համար։ Ի վերջո, 1998 թվականին Yahoo!-ն ձեռք բերեց ընկերությունը 30 միլիոն դոլարով։ Սեթն էլ իր հերթին ստացավ մարթեքինգի տնօրենի պաշտոնը։
Դրանից առաջ և հատկապես 2000 թվականին պաշտոնը թողնելուց հետո նա բազմաթիվ ընկերություններ է ստեղծել, 18 բեսթսելերներ հեղինակել, այդ թվում` «Մանուշակագույն կովը»։ Բացի այդ` վարում է աշխարհի թիվ մեկ մարքեթինգային բլոգը, որտեղ ավելի քան 6000 գրառում կա։