Մանուշակագույն կով / Purple Cow

Մանուշակագույն կով / Purple Cow

հեղինակ` Սեթ Գոդին / Seth Godin

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Պատկերացրե՛ք դաշտ, որտեղ կովեր են արածում։ Ո՞ր գույներն են առավել շատ աչքի զարնում։ Ամենայն հավանականությամբ՝ սևն ու սպիտակը կլինեն գերիշխողը։ Բավականաչափ լուսավորության դեպքում, միգուցե, տեղ-տեղ շագանակագույն էլ նշմարվի։ Անհնար է, որ մանուշակագույն կով տեսնեք դաշտում արածող սև, սպիտակ ու շագանակագույն կովերի բազմության մեջ։ Սակայն եթե ձեր բախտը բերի, ու հանկարծ նախիրի մեջ մանուշակագույն կով տեսնեք, հաստատ չեք մոռանա դա։ Եթե ուզում եք, որ ձեր բիզնեսը ուշադրություն գրավի, այն պետք է հենց այսպիսին լինի՝ յուրօրինակ, ինչպես մանուշակագույն կովը։ 

Այսօրվա գերհագեցած շուկայի պայմաններում այլևս տեղ չկա «սովորական» ապրանքների կամ ծառայությունների համար։ Կամ պետք է լինեք հիշվող ու տարբերվող, կամ անկում կապրեք։ Հիշվելու համար պետք է վստահ ռիսկի դիմեք ու չմտածեք քննադատության մասին։ Հաջորդ փուլում, երբ սկսեք տարածել ձեր ուշագրավ ապրանքը կամ ծառայությունը, պետք է թիրախավորեք այն մարդկանց, որոնք պատրաստ են նոր բաներ փորձել և այդ մասին պատմել մյուսներին։ 

«Մանուշակագույն կով» ստեղծելու խոչընդոտը ձախողման վախն է։ Շատ ընկերություններ չեն ցանկանում ներդրումներ անել ուշագրավ պրոդուկտներ ստեղծելու վրա։ Պատճառն այն է, որ նրանք արդեն հսկայական ներդրումներ են արել գովազդային մեթոդների վրա, որոնք մինչ այժմ կարծես թե հաջողությամբ աշխատել են։ Ընկերությունները վերելքներ ու անկումներ են ունենում, և նախկին լիդերներին փոխարինում են նրանք, ովքեր ունակ են հարմարվելու շուկայի նոր պահանջներին։
Մարդիկ չեն ուզում, որ իրենց ուղղորդեն, ասեն, թե ինչ են իրենք ուզում։ Նրանք ցանկանում են լինել լսելի և ստանալ այնպիսի պրոդուկտներ, որոնք կբավարարեն իրենց յուրահատուկ պահանջմունքները։ Հիշե՛ք՝ «ուշագրավի» հականիշը «վատը» կամ «սարսափելին» չեն։ «Ուշագրավի» հականիշը «շատ լավն» է։ Մի բան, որ «շատ լավն» է, ուշագրավ չէ։ Գործարաններում ստեղծվում են բազմաթիվ շատ լավ ապրանքներ։ Գործընթացները կազմակերպված են այնպես, որ զանգվածային սպառման ապրանքները համապատասխանեն որոշակի մինիմալ որակների։ Բայց «շատ լավ» բաներ ամեն օր էլ լինում են, սակայն դրանց մասին ընկերներիդ չես պատմի։ 

Բիզնես և տնտեսագիտություն