Սպենսեր Ջոնսոն / Spencer Johnson

Սպենսեր Ջոնսոնը ամերիկացի հեղինակ և խոսնակ է, որ հայտնի է իր ոգեշնչող և ուսուցողական գրքերով: Ջոնսոնը ստացել է բժշկական կրթություն, սակայն ավելի ուշ սկսել է գրել և դարձել պահանջված խոսնակ բիզնեսի և անձնական աճի ոլորտներում:

Նրան հաճախ բնորոշում են որպես մի մարդ, որ կարողանում է պարզագույն ձևով ներկայացնել բարդ թեմաները և առաջարկել պարզ ու աշխատող լուծումներ։ 

Ողջ աշխարհում ավելի քան 47 լեզուներով Սպենսեր Ջոնսոնի գրքերի ավելի քան 46 միլիոն օրինակ է տպագրվել։  

Նրա ամենահայտնի գործը «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքն է, որը հրատարակվել է 1998թ.: Այն դարձել է միջազգային բեսթսելեր և թարգմանվել ավելի քան 40 լեզուներով: Գիրքը ներկայացնում է է փոփոխությունների և դրանց հարմարվելու մասին պարզ և հումորով լի պատմություն, որին նույնպես կարող եք ծանոթանալ Karapp հավելվածում:

2018թ. Ջոնսոնը հրատարակեց «Լաբիրինթոսից դուրս» գիրքը՝ որպես «Ո՞ւր է իմ պանիրը» պատմության շարունակություն: 

Գրքեր