Թ. Հարվ Էքեր / T. Harv Eker
Թ. Հարվ Էքերը գրող է, բիզնեսմեն, հանդես է գալիս մոտիվացիոն ելույթներով: Հայտնի է դարձել իր գաղափարներով այն մասին, թե ինչպես ինքներդ ձեզ ծրագրավորեք հարստանալու համար:
Ծնվել է Կանադայում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է ԱՄՆ։
Ավելի քան 12 անգամ տարբեր բիզնես նախաձեռնություններով է հանդես եկել և անհաջողության մատնվել, մինչև որ ստեղծել է ֆիտնես ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց: Կապիտալը կառավարելու հմտությունների բացակայության պատճառով երկու տարի անց սնանկացել է։ Վերլուծելով փողի նկատմամբ իր վերաբերմունքը՝ նորից է հարստացել, որից հետո կիսվում է փորձով ընթերցողների հետ։