‹‹Մտածի՛ր միլիոնատիրոջ նման. Հարուստների խաղի կանոնները›› գրքում հեղինակը՝ Հարվ Էքերը, ապացուցում է, որ ընթերցողները կարող են զգալիորեն ավելացնել իրենց զուտ ակտիվները՝ ուսումնասիրելով այն ֆինանսական սովորություններն ու վարքագիծը, որոնք բնորոշ են հարուստ մարդկանց։ Չնայած հարուստները մեծապես տարբերվում են միմյանցից իրենց անհատականությամբ ու խառնվածքով, բայց նրանք հիմնականում իրար նման են մտածում և գործում, երբ հարցը վերաբերում է փողին: Փողի մասին նրանց ունեցած համոզմունքները բնականաբար ուղղորդում են վերջիններիս կատարել գործողություններ, որոնք կավելացնեն իրենց ունեցվածքը և կապահովեն շարունակական բարգավաճում։ Ցածր և միջին խավի մարդիկ էլ, մյուս կողմից, հաճախ լրիվ հակառակ համոզմունքներն ունեն։ Նրանք կուտակում են սխալ սովորություններ, որոնք սահմանափակում են գումար վաստակելու իրենց ներուժը և թշնամաբար են վերաբերվում հարուստներին։
Բոլորն էլ ունեն այնպիսի գաղափարներ, որոնք պահպանված են իրենց ներսի ‹‹կոշտ սկավառակի›› վրա։ Միլիոնատերերը ծրագրավորված են բարեկեցության համար, մինչդեռ մյուսները ծրագրավորված են միջին կամ ցածր եկամուտների համար։ Մանկության փորձառությունն ու դերային մոդելներն էլ հենց ձևավորում են մեր մտածելակերպը և այնպես են ուղղորդում մեր վարքագիծը, որ նույնիսկ ուղղակիորեն ազդում են հետագա բարեկեցության վրա։
Գրքում հիմնականում խոսվում է ‹‹Հարստության 17 նախապայմանների մասին›› որոնք օգնում են բացատրել, թե ինչու են հարուստները հարուստ, իսկ աղքատները՝ աղքատ: