Թիմ Ֆերիս / Tim Ferris
Թիմ Ֆերիսը ամերիկացի բլոգեր է, «4-ժամյա աշխատաշաբաթ» բեսթսելերի հեղինակ, մարզիկ, ձեռնարկատեր և հանրային խոսնակ է, որը մեծ ազդեցություն ունի երիտասարդ սերնդի մտածողության վրա:
Թիմ Ֆերիսը հայտնի է իր բեսթսելերներով և փոդքաստներով։
Առավել հայտնի է Ֆերիսի «4-ժամյա աշխատանքային շաբաթ» գիրքը, որը մեծ հաջողություններ է գրանցել և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Նա նաև հեղինակել է «4-ժամյա մարմին» և «4-ժամյա խոհարար» գրքերը, որոնք նույնպես բեսթսելեր են դարձել։
«Տիտանների գործիքները» գիրքը հիմնված է «Թիմ Ֆերիսի շոուն» փոդքասթի վրա, որն իրենից ներկայացնում է կարճ հարցազրույցներ դերասանների, գրողների, ֆինանսիստների, ձեռնարկատերերի, մարզիկների և այլ նշանավոր դեմքերի հետ: Նրանց թվում են այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպիսիք են Առնոլդ Շվարցենեգերը, Թոնի Ռոբինսը, Քևին Քոսթները, Ջեյմի Ֆոքսը, Էդ Քեթմոլը և այլք: Ֆերիսը նաև ակտիվ ներդրող է և խորհրդատու մի շարք ստարտափների համար, ներառյալ՝ Uber-ը, Facebook-ը, Shopify-ը և այլ տեխնոլոգիական ընկերություններ։