«Տիտանների գործիքները» գրքում հեղինակը` Թիմ Ֆերիսը, մանրամասնորեն բացահայտում է աշխարհի հայտնիների առօրյան և սովորությունները, որոնք ընկած են նրանց հաջողության հիմքում: Գիրքը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը քննարկում է հաջողության բաղադրիչներից մեկը` առողջությունը, հարստությունը և իմաստությունը։
Հավաքելով այս հեղինակությունների կուտակած իմաստությունը՝ Ֆերիսը ստեղծել է խորհուրդների և հնարքների մի ժողովածու, որոնք կարող է ընդունել և կիրառել յուրաքանչյուրը, ով ուզում է հասնել հաջողության:
Մի′ կարծեք, թե հաջողակ մարդիկ յուրահատուկ են, քանի որ նրանց բախտը բերել է կամ հատուկ գեն ունեն, որը նրանց օժտել է անհնարինին հասնելու կարողությունը։ Այդ մարդիկ գուցե գտել են խոչընդոտները հաղթահարելու ձև, բայց նրանք սկսել են ճիշտ այն կետից, որում դուք եք հիմա գտնվում։ Սա գիտակցելը կդրդի ձեզ որդեգրել որոշակի մարտավարություններ և ձեր հետքը թողնել աշխարհում։
Բոլորովին կարիք չկա, որ ձեր կյանքը ճիշտ և ճիշտ նման լինի մեկ այլ հաջողակ մարդու կյանքի, բայց դուք կարող եք սովորել, թե ինչն է աշխատել նրանց դեպքում և ինչպես կարող է դա աշխատել ձե՛ր դեպքում։