Թրևիս Բրեդբերի, Ջին Գրիվս / Travis Bradberry, Jean Greaves

Թրևիս Բրեդբերին կլինիկական հոգեբան է։ Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Սան Դիեգոյում։ Գիտությունների դոկտոր է կլինիկական հոգեբանության և աշխատանքի հոգեբանության ոլորտներում։ 

Բրեդբերին նաև TalentSmart խորհրդատվական գործակալության համահիմնադիրն է, որը էմոցիոնալ ինտելեկտի ուսուցման համաշխարհային առաջատար է։ Այս գործակալության հետ աշխատում են Fortune ամսագրի կողմից ամենախոշորների ցանկում ընդգրկված 500 ընկերությունների 75%-ից ավելին։

Բրեդբերին ելույթներ է ունենում այնպիսի ընկերությունների կորպորատիվ սեմինարներին, ինչպիսին են Կոկա Կոլան, Մայքրոսոֆթը, Ֆորչըն Բրենդսը։

Ջին Գրիվսը հոգեբան է, էմոցիոնալ ինտելեկտի ոլորտի փորձագետ, քոուչ։ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է, գիտությունների դոկտոր կորպորատիվ հոգեբանության ոլորտում։ Այժմ զբաղեցնում է TalentSmart ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 

Գրիվսը նաև «Էմոցիոնալ ինտելեկտ 2.0» գրքի համահեղինակն է և իր կարիերայի ընթացքում օգնել է մասնագետներին և թիմերին իրենց էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները զարգացնելու հարցում։ 

Գրքեր