Արիստոտել / Aristotle
Արիստոտելը հին հունական փիլիսոփայության ամենակարկառուն ներկայացուցիչներից է, Պլատոնի աշակերտն ու Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը: Աթենքում հիմնել է սեփական դպրոցը՝ Լիցեյը:
Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։
Արիստոտելի ուսումնասիրությունները հիմնականում ընդգրկում են երեք խոշոր բնագավառ՝ բարոյականությունը, արվեստը և քաղաքականությունը: Շուրջ 2,5 հազարամյակ առաջ շարադրված նրա մտքերը, որոնք նորարարական էին իր ժամանակների համար, չեն կորցրել արդիականությունը նաև մեր օրերում: