«Մարդը քաղաքական կենդանի է»,- նշում է Արիստոտելը: «Քաղաքականություն» երկի 8 գրքում նա ցույց է տալիս, թե քաղաքականությունն ու քաղաքական հանրույթն ինչ դեր են խաղում քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու հարցում:
Արիստոտելի «Քաղաքականությունը», չնայած որոշ հակասություններին, կարևորագույն ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքական մտքի ձևավորման մեջ:
Քաղաքականությունը պետք է միտված լինի համընդհանուր բարիքին ու քաղաքացիներին տանի այդ ուղղությամբ. սա է հույն փիլիսոփայի հիմնական ուղերձը: Հենց դրա համար են ստեղծվում օրենքները, և ապահովվում է քաղաքացիների կրթությունը: Համընդհանուր նպատակին հասնելու լավագույն ուղին կառավարման տարբեր ռեժիմների համադրումն է պետություն-քաղաքացի համագործակցության հաստատման միջոցով: