Բրայան Թրեյսի / Brian Tracey

Բրայան Թրեյսին հանրային խոսնակ է, Brian Tracy International ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Տասնյակ լեզուներով թարգմանված համաշխարհային բեսթսելերների հեղինակ է, այդ թվում՝ «Կե՛ր այդ գորտը», «Վաճառքի հոգեբանությունը», «Ո՛չ մի արդարացում» և այլն։ Գրել և թողարկել է աուդիո և վիդեո ձևաչափով ավելի քան 300 կրթական ծրագիր։

Բրայան Թրեյսին ժամանակակից ամենահայտնի և ազդեցիկ հեղինակներից է։ Նա կարողացել է հասնել հաջողության, իր կյանքի ընթացքում բախվել է բազմաթիվ խնդիրների և խոչընդոտների, սակայն չի հանձնվել։ Բրայանը մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ, սակայն երբեք իր կյանքի խնդիրները չի դիտարկել որպես արդարացում։ Նա պայքարել է դրանց դեմ, և աստիճանաբար իր ջանքերն ու խելացի աշխատանքը փոխհատուցվել են։

Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ես հավատում եմ, որ սովորելու և սովորածը կիրառելու միջոցով կարելի է լուծել ցանկացած խնդիր ու հաղթահարել ցանկացած խոչընդոտ, հասնել ցանկացած նպատակի, որը դրել եք ձեր առջև»։ Նրա հավատը պարզապես բառերի մեջ չէ. նրա ձեռքբերումներն են ցույց տալիս, որ ունենալով այդպիսի հավատ` կարելի է հասնել ցանկացած նպատակի։ 

Գրքեր