Ցանկացած մարդ ընդունակ է ավելիին, քան տվյալ պահին անում է, սակայն մենք սիրում ենք այսօրվա գործը թողնել վաղվան, մեզ ետ են պահում դանդաղկոտությունը և անվճռականությունը։ Բացի դրանից՝ մենք մշտապես ցայտնոտային իրավիճակում ենք գտնվում, անելիքների ծավալը նշանակալիորեն գերազանցում է ունեցած ժամանակի ծավալին։ Մեկ վազում ենք մի գործին, մեկ՝ մյուսին, առանց փորձելու վերլուծել դրանց կարևորությունը մեր ապագայի և ներկայի համար։ Ինչպե՞ս ձեռնամուխ լինել մեծածավալ գործին և հաղթահարել վախը նոր, մեծ նախագծի հանդեպ։ Ինչպե՞ս գլուխ հանել հազարավոր առաջադրանքներից, որ ամեն օր թափվում են գլխիդ։ Ինչպե՞ս անել անհնարինը։
Բրայան Թրեյսիի՝ ‹‹Կեր այդ գորտը›› գիրքը պատասխանում է այս հարցերին։ Այն նախ և առաջ սովորեցնում է ‹‹ուտել ամենամեծ ու ամենատհաճ գորտը››։ Դա նշանակում է կարողանալ բոլոր անելիքներից ընտրել ամենակարևորն ու անմիջապես կատարել դա։ Այս փոխաբերության հիմքում ընկած է 19-րդ դարի մեծ գրող և հումորիստ Մարկ Տվենի հայտնի խոսքը. ‹‹Եթե ձեր գործը գորտ ուտելն է, ավելի լավ է դա անեք առավոտյան առաջինը՝ արթնանալուն պես։ Իսկ եթե ձեր գործն է ուտել երկու գորտ, ավելի լավ է առաջինն ուտել դրանցից մեծը››։ Սահմանել, թե որ առաջադրանքն է ամենախոշորը և ամենակարևորը ձեզ համար՝ հեշտ գործ չէ։ Միայն ակտիվությունը չի հանգեցնի անհրաժեշտ արդյունքին, եթե հստակ ուղղություն չունեք։ Գիրքը մանրամասն պատմում է, թե ինչպես առաջանահերթություններ սահմանել և ջանքերը կենտրոնացնել կյանքի առանցքային ուղղությունների վրա:
‹‹Կեր այդ գորտը›› գիրքն առաջարկում է 21 սկզբունքներ՝ մեծ արդյունքների հասնելու համար, որոնք օգտագործելով՝ կարող եք նշանակալիորեն բարձրացնել ձեր արդյունավետությունը կյանքի ցանկացած ոլորտում։