Ոչ մի արդարացում

Ոչ մի արդարացում

հեղինակ` Բրայան Թրեյսի / Brian Tracey

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

 «Ո՛չ մի արդարացում. ինքնակարգապահության ուժը» գրքում հեղինակը պնդում է, որ կյանքի բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ չէ բախտավոր աստղի տակ ծնվել, անհավատալի հարստություն ժառանգել, ազդեցիկ ծանոթներ ունենալ կամ էլ յուրօրինակ ունակություններ, միակ բանը, որն անհրաժեշտ է, ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ է։ Նրա կարծիքով՝ երկու թշնամիները, որոնք թույլ չեն տալիս մարդուն հաջողության հասնել, ամեն ինչ հետաձգելու սովորությունը և անմիջապես պարգևատրվելու ցանկությունն են։ Մարդիկ սովորաբար հաշվի չեն առնում իրենց այսօրվա գործողությունների երկարաժամկետ հետևանքները։ Թրեյսիի «Ո՛չ մի արդարացում» գիրքը ցույց կտա, թե ինչպես կարող եք հաջողության հասնել ձեր կյանքի երեք գլխավոր ոլորտներում։ Դրանք են ձեր անձնական հաջողությունը, կարիերան, ձեր երջանկությունն առհասարակ։ Այս գիրքը հավակնոտ մարդկանց համար է, որոնք ուզում են իրենց կյանքում հասնել այն ամենին, ինչ հնարավոր է, որոնք երբեք չեն համակերպվի միջակ կյանքի հետ և ուզում են ավելին, քան երբևէ ունեցել են։ «Ո՛չ մի արդարացում. ինքնակարգապահության ուժը» գրքում Թրեյսին հորդորում է ձեր սեփական երջանկությունը կառուցելու համար սկսել գործել հենց այսօր՝ կիրառելով 21 մեթոդ, որ մանրակրկտորեն մշակել է տարիների ընթացքում։ Դրանք բոլորը վերաբերում են վերոնշյալ երեք ոլորտների 

Ինքնակատարելագործում

Մոտիվացիա