Ջորդան Փիթերսոն / Jordan Peterson

Ջորդան Փիթերսոնը կանադացի կլինիկական հոգեբան է, Տորոնտոյի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, յութուբյան հայտնի դեմք: Դասավանդել է նաև Հարվարդի համալսարանում:

Նա գրել է երեք գիրք՝ «Իմաստի քարտեզներ» (անգլ.՝ Maps of Meaning), գիտական ​​աշխատություն, որը ներկայացնում է կրոնական և քաղաքական համոզմունքների նոր ապացույցների վրա հիմնված տեսություն և բեսթսելերներ «12 կանոն կյանքի համար» ու «Կարգուկանոնից դուրս» գրքերը, որոնք վաճառվել են ավելի քան յոթ միլիոն օրինակով:

Նա ծնվել է 1962թ. ուսուցչի և համալսարանական գրադարանավարուհու ընտանիքում: ԴԵռ վաղ պատանեկության տարիներին նա ծանոթացել է Ջորջ Օրուելի, Օլդոս Հաքսլիի, Ալեքսանդր Սոլժենիցինի և Այն Ռանդի ստեղծագործություններին:

Փիթերսոնը «ավանդական արժեքների» պաշտպան է, հանդես է գալիս ամուսնության ինստիտուտի պահպանման օգտին։ 

Գրքեր