12 կանոն կյանքի համար. հակաթույն քաոսի դեմ / 12 Rules for Life: An Antidote To Chaos

12 կանոն կյանքի համար. հակաթույն քաոսի դեմ / 12 Rules for Life: An Antidote To Chaos

հեղինակ` Ջորդան Փիթերսոն / Jordan Peterson

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Այս քաոսային աշխարհում շատ բարդ է հասկանալ, թե ինչպես է պետք առաջ գնալ։ Միլիոնավոր տարբեր ձայներ անընդհատ միլիոնավոր տարբերակներ են շշնջում մեզ, թե ինչպես է պետք մեր կյանքը ապրել։ Ըստ կլինիկական հոգեբան Ջորդան Փիթերսոնի՝ ամենահուսալին այն ճանապարհն է, որը նախանշվել է մեր սովորույթներով ու մեր նախնիների կողմից, և նրանց իմաստությունը նա ներկայացնում է ‹‹12 կանոն կյանքի համար. հակաթույն քաոսի դեմ›› գրքում։ 

Բազմաթիվ հնագույն փիլիսոփայական աշխատանքներում մեզ սովորեցնում են, որ գոյությունը երկու հակադիր բևեռների՝ քաոսի և կարգուկանոնի միասնությունն է, և որ հավասարակշռության կարելի է հասնել՝ գտնելով ոսկե միջինը։ Հին իմաստությունն ասում է, որ մարդու կյանքը կազմված է տառապանքից և ձևափոխումներից, և կյանքի իմաստը կարելի է գտնել՝ փորձելով կատարելագործել աշխարհը և ինքներդ ձեզ։ 

Հնագույն իմաստությունը, որ ներառում է կյանքի տարբեր ոլորտներ, ինչպիսիք են կարգապահությունը, ազատությունը, արկածախնդրությունը և պատասխանատվությունը, հիմնվում է 12 պրակտիկ կանոնների վրա։ Պետք է փորձել կիրառել այս կանոնները՝ դիմակայելու ժամանակակից աշխարհի քաոսին։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Ծնողների համար