Իր «Կարգուկանոնից այն կողմ. ևս տասներկու կանոն» գրքում Ջորդամ Փիթերսոնը՝ մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կյանքի հավելյալ կանոններ է տալիս: Սրանցով նա լրացնում է իր ամենահայտնի՝ «12 կանոն կյանքի համար. հակաթույն քաոսի դեմ» բեսթսելերի գաղափարները:
Փիթերսոնն առաջարկում է ռազմավարություններ՝ մեր կյանքի երկու անհրաժեշտ ուժերը՝ քաոսն ու կարգուկանոնը, հավասարակշռության մեջ պահելու համար: Ինքներս մեզ կարգուկանոնի մեջ դնելով՝ մենք կայունացնում ենք մեր գոյությունը, իսկ քաոսը վերահսկելի դարձնելով՝ թույլ չենք տալիս, որ մեր կյանքի ղեկը բաց թողնենք մեր ձեռքից: