Ռայան Հոլիդեյ / Ryan Holiday

Ռայան Հոլիդեյը ծնվել է 1987 թվականին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում։ Երիտասարդ տարիքում նա սկսել է հետաքրքրվել գրականությամբ և մարքեթինգով, ինչը ազդեցություն է ունեցել նրա հետագա կարիերայի վրա։ Նա սովորել է Տեխասի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, և հենց այդ ժամանակ էլ հետաքրքրություն ցուցաբերել ստոիկ փիլիսոփայության նկատմամբ։

Ռայան Հոլիդեյը «Մեր թշնամին էգոն է», «Ստոիկի օրագիրը», «Խոչընդոտը՝ որպես ճանապարհ» և այլ բեսթսելերների հեղինակ է։ Հոլիդեյը American Apparel ընկերության մարքեթինգի նախկին տնօրենն է, ինչպես նաև Brass Check մարքեթինգային ընկերության հիմնադիրը: Ի դեպ, Brass Check ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել Google-ին, ինչպես նաև համաշխարհային բեսթսելերների հեղինակների՝ Թիմ Ֆերիսին, Թոնի Ռոբինսին և այլ հանրահայտ անձանց ու ընկերությունների։ 

Հոլիդեյը գրում է այնպիսի ոճով, որ կարծես զրուցում եք լավ ընկերոջ հետ ու խորհուրդներ ստանում նրանից: Հոլիդեյը վստահ է, որ առաջ շարժվելու լավագույն ձևն անդադար սովորելն է ու կատարելագործվելը:

Գրքեր