2014 թվականին լույս տեսած «Խոչընդոտը՝ որպես ճանապարհ» գիրքը ոգեշնչված է ստոիցիզմից՝ հելլենիստական շրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկից։ «Գործողության առջև հայտնված խոչընդոտը մղում է գործողության։ Այն, ինչը կանգնում է ճանապարհին, դառնում է ճանապարհ»․ դեռ 2000 տարի առաջ Մարկուս Ավրելիուսն այսպիսի ձևակերպում էր տվել խոչընդոտներին։ Սա հաջողության բանաձև է, որն արդեն 21-րդ դարում Հոլիդեյը դարձրել է հիմք իր գրքի համար։ Նա ցույց է տալիս, թե ինչպես փոխեք ձեր մոտեցումը խոչընդոտների նկատմամբ՝ դիտարկելով դրանք որպես առաջընթացի ուղի։
«Իշխանության 48 օրենքները» և «Վարպետություն» բեսթսելերների հեղինակ Ռոբերտ Գրինի պնդմամբ՝ «Խոչընդոտը՝ որպես ճանապարհը» պետք է դառնա սեղանի գիրք ապագա, ինչու ոչ՝ ներկա համաշխարհային առաջնորդների համար։
Ի վերջո, ինչո՞վ են տարբերվում հաջողակ մարդիկ անհաջողակներից։ Տաղանդից, խելքից կամ հաջողակությունից բացի՝ նրանք օժտված են մի հատկությամբ, որ նույնիսկ ավելի կարևոր է նշվածներից։ Խոսքը խնդիրներն առավելությունների վերածելու ունակության մասին է։ Ռայան Հոլիդեյը հիմնվում է ստոիցիզմի այն կարևորագույն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր խոչընդոտ պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ ավելի լավը, ավելի ուժեղ, ավելի հաստատակամ դառնալու համար։