Ռայան Հոլիդեյը American Apparel ընկերության մարկետինգի նախկին տնօրենն է և բեսթսելերիների հեղինակ: Հեղինակը գրում է այնպիսի ոճով, որ կարծես զրուցում եք լավ ընկերոջ հետ ու խորհուրդներ ստանում նրանից: Հոլիդեյը վստահ է, որ առաջ շարժվելու լավագույն ձևն անդադար սովորելն է և էգոն հնազանդեցնելը: Այս գրքում նա ցույց է տալիս, թե ինչպես դա անել:
Հոլիդեյն «էգո» տերմինն օգտագործում է ոչ թե բառի ավանդական՝ ֆրոյդյան իմաստով, այլ որպես անձնապաշտության ու եսակենտրոնության հոմանիշ: Նա ցույց է տալիս, որ ինքդ քո և քո կարողությունների մասին ճշմարտացի կարծիք ձևավորելը կենսական նշանակություն ունի արժանավայել կյանք ապրելու և նպատակներին հասնելու համար:
Մարդը նպատակաուղղված չի ձևավորում ու սնում իր էգոն. այն յուրաքանչյուրի անհատականության մի մասն է, որը զարգանում է բնական կերպով, հատկապես երբ հաջողություններ եք գրանցում: Չվերահսկվող էգոն կարող է, ի վերջո, վնասել ձեզ: Հարկավոր է միշտ քայլեր ձեռնարկել և սանձել էգոն, որպեսզի այն հանկարծ դուրս չգա ձեր վերահսկողությունից: