Ռոբերտ Կիյոսակի / Robert Kiyosaki

Ռոբերտ Կիյոսակին ներդրող է, ձեռնարկատեր, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 80 միլիոն դոլար: Նրա «Հարուստ հայրիկ» բրենդը լույս է ընծայել ավելի քան 15 գիրք ֆինանսական գրագիտության մասին, որոնք ողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 26 միլիոն օրինակով: 

Կիյոսակին Ամերիկա տեղափոխված ճապոնացիների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է: Ծնվել է ուսուցիչների ընտանիքում:

Նրա գրքերի առանցքային թեմաներն են ֆինանսական կրթությունը, ներդրումների և ակտիվների կառավարումը, և նա խրախուսում է մարդկանց մտածել ֆինանսական անկախության մասին։ Կիյոսակիի գաղափարները հաճախ ընդգծում են ավանդական կրթության սահմանափակումները և ֆինանսական գրագիտության կարիքը։ 

Կիյոսակին Rich Global ՍՊԸ-ի և Rich Dad Company-ի հիմնադիրն է։ Վերջինը կրթական ընկերություն է, որ գրքերի և հոլովակների միջոցով ապահովում է անձնական ֆինանսների և բիզնեսի մասին կրթություն։ 

Գրքեր