Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ / Rich Dad Poor Dad

Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ / Rich Dad Poor Dad

հեղինակ` Ռոբերտ Կիյոսակի / Robert Kiyosaki

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Եթե երբևէ հետաքրքրվել եք, թե որն է անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ աշխարհի ամենավաճառվող գիրքը, ապա ահա այն: ‹‹Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ›› գիրքը Ռոբերտ Կիյոսակիի հեղինակած ավելի քան 26 գրքերից ամենահայտնին է ողջ աշխարհում: «Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ» գիրքը Ռոբերտ Կիյոսակիի և նրա գործընկեր ու հաշվապահ Շերոն Լեկտերի համատեղ աշխատանքն է: Կիյոսակին այս գրքում հիմնական շեշտը դնում է հոգեբանության ու անձնական ֆինանսների կառավարման տարբեր մոտեցումների վրա, քննարկում է հաճախ հանդիպող սխալներն ու կարծրատիպերը, որոնք խանգարում են մարդկանց բարելավել իրենց ֆինանսական վիճակը, և խոսում է այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական կայունություն ձեռք բերելու համար: 

‹‹Այսօր ամենավտանգավոր խորհուրդը, որ կարող ես տալ երեխայիդ, հետևյալն է. դպրոց գնա, լավ գնահատականներ ստացիր ու հուսալի աշխատանք գտիր,- ասում է Ռոբերտ Կիյոսակին,- դա հին խորհուրդ է ու շատ վատ խորհուրդ, որովհետև եթե ուզում ես, որ երեխադ ֆինանսապես ապահովված ապագա ունենա, հին կանոններով խաղալը չափազանց ռիսկային կարող է լինել: Հիմարություն է կարծելը, որ դպրոցի տված կրթությունը կպատրաստի երեխային կյանքին: Երեխաներին այլ կրթություն էլ է հարկավոր: Չափազանց կարևոր են ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքները, այլև ֆինանսական ու հաղորդակցման հմտությունները, որ երեխաները պետք է ձեռք բերեն››: 

‹‹Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ›› գիրքը այլընտրանքային գիտելիքների հենց այն աղբյուրն է, որն անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխարհում մեր տեղը գտնելու և ֆինանսական անկախություն ձեռք բերելու համար: 

‹‹Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ›› գիրքը դաստիարակչական պատմություն է, որում հակադրվում են հարուստների ու աղքատների մտածելակերպերը: Հասարակության այդ երկու շերտերը մարմնավորում են Կիյոսակիի երկու հայրերը՝ աղքատ հայրը՝ նրա կենսաբանական հայրը, որ աշխատում էր քոլեջում՝ որպես դասախոս, և հարուստ հայրը՝ նրա դպրոցական ընկերոջ հայրը, որ փոքր բիզնես ուներ: Երկու հայրերը բոլորովին տարբեր կերպ էին ընկալում փողը: Աղքատ հայրիկն ասում էր. ‹‹Փողը սիրելը բոլոր չարիքների արմատն է››: Իսկ հարուստ հայրիկն ասում էր. ‹‹Փողի բացակայությունն է բոլոր չարիքների արմատը››: Զգացի՞ք տարբերությունը: Հենց հարուստ հայրիկն էլ դառնում է այն մարդը, որ Կիյոսակիին տալիս է նրան այդքան անհրաժեշտ ֆինանսական գիտելիքները: 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն