«Հարուստ հայրիկի` դրամական հոսքերի կվադրանտը» բացահայտում է, թե ինչպես են որոշ մարդիկ աշխատում ավելի քիչ, վաստակում ավելի շատ, ավելի քիչ հարկեր վճարում և սովորում դառնալ ֆինանսապես անկախ։
Ռոբերտ Կիյոսակին նշում է. «Մարդկանց ֆինանսական դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ նրանք տարիներ են վատնել դպրոցում, բայց ոչինչ չեն սովորել փողի մասին։ Որպես արդյունք՝ մարդիկ սովորում են աշխատել փողի համար… բայց երբեք չեն սովորում այնպես անել, որ փողն աշխատի իրենց համար»։
«Դրամական հոսքերի կվանդրանտը» ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են դուրս գալու ապահով, բայց ձեռքերը կապող աշխատանքի ստվերից և մտնելու ֆինանսական ազատության աշխարհ։ Այս գիրքը նրանց համար է, ովքեր ուզում են փոխել իրենց կյանքը և իրենց ֆինանսական ապագան իրենց իսկ ձեռքում պահել։ Շարունակե՛ք լսել այս աուդիոսեղմագիրը, և շուտով միասին կբացահայտենք այն ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական ապահովություն ձեռք բերելու համար։ Ինչպե՞ս։ Գեներացնելով եկամուտներ դրամական հոսքերի 4 կվադրանտներից։