Սթիվեն Քովի / Stephen Covey

Սթիվեն Մ. Քովին CoveyLink Worldwide ընկերության համահիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը: Նա նաև Covey Leadership Center-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենն է և «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» բեսթսելերի հեղինակ Սթիվեն Ռ. Քովիի որդին: Նա փորձառու խոսնակ է ու վստահության, առաջնորդության և բարձր արդյունավետության գծով խորհրդատու: 

Նրա ղեկավարությամբ Covey Leadership Center-ը դարձել է առաջնորդության զարգացման խոշորագույն ընկերությունը աշխարհում։ Սթիվեն Մ. Քովին անձամբ էր այն ռազմավարության ղեկին, որի շնորհիվ իր հոր հեղինակած գիրքը՝ «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» դարձավ 20-րդ դարի երկու ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը՝ CEO Magazine-ի վարկածով: 

Սթիվեն Մ. Քովին «Վստահության արագությունը» բեսթսելերի հեղինակն է:

Գրքեր