Ո՞վ չի ցանկանում ավելի արդյունավետ լինել կյանքում կամ ավելիին հասնել աշխատանքում կամ էլ ավելի սիրող ու նվիրված զուգընկեր լինել։ Ինչ էլ որ ցանկանաք բարելավել, արդյունքի կհասնեք, միայն այն դեպքում, երբ ինքներդ փոխվեք։ Անձնական որակների երկարաժամկետ փոփոխության հասնելու ամենահուսալի տարբերակը ավելի լավ սովորույթներ զարգացնելն է։ Մարդը սովորույթներից կազմված արարած է։ Մեր գործողությունները, առհասարակ այն, թե ով ենք մենք, ինչպիսի վարքագիծ ենք դրսևորում, մեծապես որոշվում են մեր իսկ սովորույթներով։ Հենց դրանք են ձևավորում բնավորություն և ձգողականության ուժի պես որոշակի ուղղությամբ տանում մեր վարքագիծը։ Բիզնեսում հաջողության հասնելու մասին վերջին տասնամյակների ընթացքում գրված գրականության մեծ մասը կենտրոնացած է եղել անհատականության զարգացման վրա: Սակայն, Սթիվեն Քովիի կարծիքով, այստեղ շեշտը սխալ է դրված: Առողջ բնավորություն ձևավորելն ավելի կարևոր է: Սթիվեն Քովին հենց այն մարդն էր, որ առաջին անգամ համակարգված ձևով ներկայացրեց այն սովորույթները, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ կյանքում և աշխատանքում առավելագույն արդյունավետության հասնելու համար: Նրա հեղինակած ‹‹Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները›› գրքի՝ 1989 թվականի հրատարակումից ի վեր վաճառվել է շուրջ 25 մլն օրինակ:
Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները / 7 Habits of Highly Effective People
հեղինակ`
Սթիվեն Քովի / Stephen Covey