Վստահության արագությունը / Speed of Trust

Վստահության արագությունը / Speed of Trust

հեղինակ` Սթիվեն Քովի / Stephen Covey

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Կա մի բան, որը բնորոշ է յուրաքանչյուր անհատին, հարաբերություններին, թիմին, ընտանիքին, ընկերությանը, պետությանը և ողջ մարդկային քաղաքակրթությանը: Եթե դա չլինի, կկործանվեն անգամ ամենահզոր կառավարությունները, հաջողակ բիզնեսները, աճող տնտեսությունները, լավագույն ընկերություններն ու ամենաամուր հարաբերությունները: Մյուս կողմից՝ ճիշտ զարգացնելու դեպքում այդ միակ բանը կարող է դառնալ հիմք ձեր կյանքի բոլոր ուղղություններում հաջողելու համար: 

Խոսքը վստահության մասին է: Պետք չէ հեռուն գնալ՝ հասկանալու, որ ներկա հասարակությունները գտնվում են վստահության ճգնաժամի շեմին: Եթե դիտարկենք ընկերությունների մակարդակով, ապա ընկերությունների ներսում վստահությունն անկում է ապրում: Մինչդեռ բոլոր տեսակի հարաբերությունները հիմնվում ու կառուցվում են վստահության վրա: 

Վստահության անկումն ազդում է սոցիալական, ինստիտուցիոնալ ոլորտների, ինչպես նաև միջանձնային հարաբերությունների վրա: 

Թեև մենք հակված ենք մտածելու, որ վստահությունը վերացական է ու ոչ հստակ, ինչպես սերը, իրականում այն արդյունավետությունը բարձրացնելու չափելի գործոն է: 

Ինքնակատարելագործում

Առաջնորդություն

Հաղորդակցություն