Գարի Վայներչուկ / Gary Vaynerchuk
Գարի Վայներչուկն աշխարհի առաջատար մարքեթինգային փորձագետներից է, VaynerX ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և VaynerMedia-ի գլխավոր գործադիր տնօրեն: Վերջինը գլոբալ մեդիա ընկերություն է, որ ստեղծված է իր գործընկերների բիզնես արդյունքները խթանելու համար: Վայներչուկը հայտնի հանրային խոսնակ է և հաջողակ ներդրող այնպիսի ընկերություններում, ինչպիսին են Facebook-ը, Twitter-ը, Tumblr-ը, Venmo-ն, Coinbase-ը, Slack-ը և Uber-ը:
Վայներչուկն ի սկզբանե հայտնիություն է ձեռք բերել որպես գինու գիտակ՝ 3 միլիոն դոլար արժողությամբ ընտանեկան գինու բիզնեսը վերածելով տարեկան 60 միլիոն դոլար արժողությամբ ձեռնարկության, այնուհետև միայն որպես թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի ոլորտի նորարար:
Գարի Վայներչուկի աշխատանքները 4 անգամ հայտնվել են Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցուցակում: