Ջախջախիչ հարված / Crushing It

Ջախջախիչ հարված / Crushing It

հեղինակ` Գարի Վայներչուկ / Gary Vaynerchuk

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Իր «Ջախջախիչ հարված» գրքում Վայներչուկը փոխանցում է կարևորագույն խորհուրդներ, թե ինչպես կապ հաստատեք հաճախորդների հետ և հաղթեք մրցակիցներին: Նա ցույց է տալիս, որ ճիշտ է՝ կոմունիկացիան է հաջողության բանալին, սակայն հիմա ավելի քան երբևէ կոնտենտն է կարևոր:  Խոսքը պարզապես որակյալ կոնտենտ ստեղծելու մասին չէ, այլ այնպիսի կոնտենտի, որն իդեալականորեն կհամապատասխանի սոցիալական մեդիայի տարբեր հարթակներին և տարբեր սարքավորումներին: Այսինքն՝ պետք է ստեղծել առանձին կոնտենտ հատուկ Facebook-ի, Instagram-ի, Pinterest-ի, Twitter-ի և Tumblr-ի համար: 

Այս գիրքն իդեալական է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առավելագույնը քաղել համացանցից՝ որպես բիզնեսի ստեղծման և իրենց տարերքին հետևելու հարթակ: 

Վայներչուկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, թե որ ուղղությամբ են մարդիկ գնում, որովհետև փողը գնում է այնտեղ, որտեղ մարդիկ են: Բոլորիս կյանքում արգելապատնեշներ են հանդիպում, որոնց վրայով պետք է ցատկել: Սոցիալական մեդիան տալիս է դա անելու հնարավորություն: Ձեր տարերքը վերածե՛ք բլոգի: Մարդիկ գնահատում են գերազանց կոնտենտը:  Պատմե՛ք ձեր պատմությունը: Ամեն ազատ րոպեն օգտագործե՛ք ինքնակատարելագործման համար: Քաջությո՛ւն ունեցեք խաղի մեջ մտնելու. արհեստական պատնեշներ մի՛ կառուցեք: Երբ անում եք այն, ինչ սիրում եք, հասնում եք մասնագիտական հաջողությունների և երջանկության: 

«Մենք կարճ ժամանակով ենք հայտնվել երկրի վրա,- գրում է Վայներչուկը,- և, չափահաս դառնալով, մեր ժամանակի մեծ մասն անց ենք կացնում աշխատավայրում: Արժե անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ժամերը լինեն հնարավորինս փոխհատուցող, արդյունավետ և հաճելի»: 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն