«Ջեբ, ջեբ, ջեբ, աջից հարված․ ինչպես պատմել ձեր պատմությունը սոցիալական մեդիայի աղմկոտ աշխարհում» գրքում Վայներչուկը շեշտում է, որ յուրաքանչյուր սոցիալական հարթակ ունի իր առանձնահատկությունները։
«Այսօր ձեր պատմությունը սոցիալական մեդիայում լսելի դարձնելու և դրա հիման վրա մարդկանց գործել ստիպելու համար պահանջվում է խոսել տվյալ հարթակի մայրենի լեզվով, ուշադրություն դարձնել համատեքստին, հասկանալ նրբերանգները և աննշան տարբերությունները, որոնք յուրահատուկ են դարձնում յուրաքանչյուր հարթակը, և ձեր բովանդակությունը համապատասխանեցնել դրանց»,- պնդում է Վայներչուկը։
Վայներչուկը կոչ է անում վերանայել մարքեթինգի և վաճառքի ավանդական մոտեցումները։ Գրքի հիմնական գաղափարն այն է, որ բրենդները պետք է հետևողականորեն արժեքավոր բովանդակություն տրամադրեն իրենց հետևորդներին (ջեբեր), որից հետո միայն վաճառքի կոչ անեն (աջից հարված):
Եթե դուք չափազանց ագրեսիվ վաճառեք սոցիալական մեդիայում, մարդիկ կանտեսեն ձեզ, բայց եթե դուք աջակցեք ձեր համայնքին, նրանք կցանկանան գործ բռնել ձեզ հետ: Այս մոտեցումը նպատակ ունի ստեղծել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ՝ հիմնված վստահության և փոխադարձաբար արժեք տալու վրա: