Մոնտեսորի փոքրիկների համար / The Montessori Toddler

Մոնտեսորի փոքրիկների համար / The Montessori Toddler

հեղինակ` Սիմոնա Դեվիս / Simone Davies

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Սիմոնա Դեվիսը Մոնտեսորի միջազգային ասոցիացիայի փորձառու ուսուցչուհի է, երկու երեխայի մայր, որ թերևս առավել հայտնի է «Մոնտեսորիի օրագիրը» անունով իր գեղեցիկ բլոգի համար։ «Մոնտեսորի փոքրիկների համար» գրքում Սիմոնա Դեվիսը հստակ խնդիր է դնում․ «Փոքրիկները մարդ են, որոնց սխալ ենք հասկանում»։ Գուցե այս պնդումը ծիծաղելի թվա, սակայն Սիմոնայի մոտեցումն անբեկանելի է. մենք՝ մեծահասակներս, պետք է սովորենք ավելի լուրջ վերաբերվել փոքրիկներին։ Մենք պետք է փորձենք ավելի լավ հասկանալ նրանց ու աջակցել նրանց բնականոն զարգացմանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ փոքրիկների հետ աշխատանքը բարդություններ չունի։ Պարզապես պետք է զինվենք անհրաժեշտ գործիքներով։

Ծնողների համար