Տաթևիկ Պետրոսյանը վաստակաշատ ուսուցչուհի է, բազմաթիվ պիեսների, պատմվածքների և երգերի հեղինակ։ Փոքրիկ տղան՝ Արամը, փորձում է հասկանալ Սուրբ Ծննդի իրական նշանակությունը: Նա հարցուփորձ է անում իր շրջապատից, բայց անտեսված Սուրբծննդյան թոհուբոհի մեջ՝ փախչում է տնից ու հայտնվում հեռու, ձյունառատ անտառում, որտեղ՝ մի խորհրդավոր տնակում, գտնում է իր հարցի պատասխանը: