Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Երեսուներեքերորդ գաղտնիքը պատմում է աշխարհի թերևս ամենահայտնի մարդկանցից մեկի՝ Մարկ Ցուկերբերգի մասին։ Ամերիկացի գործարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի և Meta Platforms տեխնոլոգիական կոնգլոմերատի համահիմնադիրն է, վերջինիս գլխավոր բաժնետերն ու գլխավոր գործադիր տնօրենը։