Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Ութերորդ գաղտնիքը շարունակում է Ռիչարդ Բրենսոնի և Virgin Group-ի պատմությունը, թե ինչպես Virgin Atlantic-ը դիմակայեց British Airways-ի ծանր հարձակումներին: Բրենսոնը շեշտը դնում էր հաճախորդների գոհունակությունն ապահովելու և դրական հույզեր փոխանցելու վրա։ Virgin-ում գիտակցում են, որ հաճախորդների սպասարկումն ամենակարևորն է, և այստեղ ամեն ինչ արվում է նրանց հավատարիմ պահելու համար։