Գաղտնիք 2 / Secret 2

Բիզնես գաղտնիքներ - Գաղտնիք 2 / Secret 2

հեղինակ` Վահագն Դիլբարյան / Vahagn Dilbaryan

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: 

Երկրորդ գաղտնիքը պատմում է մեր հանրահայտ հայրենակցի՝ Քըրք Քըրքորյանի մասին, որ, չունենալով ո՛չ փող, ո՛չ կրթություն, դարձավ ԱՄՆ-ի ամենահզոր գործարարներից մեկը։ Անսահման համառության շնորհիվ նա կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները՝ հասնելով իր նպատակներին։

Սակայն իր ամենամեծ հարստությունը նա համարում էր իր երեխաներին։ Պատահական չէ, որ Քըրքորյանի հոլդինգը Tracinda է անվանվում․ սա նրա դուստրերի՝ Թրեյսիի և Լինդայի անունների միաձուլումն է:  

Այս հզոր, բայց համեստ մարդը երբեք ձայնը չէր բարձրացնում, չէր մասնակցում ոչ մի հայտնի միջոցառման, որոշ աղբյուրներ էլ շեշտում են, որ չուներ էլեկտրոնային հասցե, բջջային հեռախոս, հանգստյան օրերին խաղում էր թենիս, եղել էր բռնցքամարտիկ և անգամ չեմպիոն դարձել սիրողական բռնցքամարտի թեթև քաշային կարգում։ 

Բիզնես գաղտնիքներ (Շարք 35 գիրք)