Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Երրորդ գաղտնիքը պատմում է Google-ի ստեղծման ու հաջողության, ինչպես նաև հիմնադիրների՝ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի՝ կադրային քաղաքականության մասին։ Ո՛չ Լարին, ո՛չ Սերգեյը պատկերացում չունեին, թե ինչպես են փող աշխատելու, սակայն գիտեին, որ իրենց համակարգը բոլորից լավն է լինելու։
Google-ի օրինակով Դիլբարյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է գնահատել ձեր աշխատակիցներին, նրանց համար ստեղծել աշխատանքային բարենպաստ պայմաններ ձեր հնարավորությունների չափով: Չէ՞ որ աշխատակիցներն ընկերության ամենաթանկ ռեսուրսն են։