Գաղտնիք 1 / Secret 1

Բիզնես գաղտնիքներ - Գաղտնիք 1 / Secret 1

հեղինակ` Վահագն Դիլբարյան / Vahagn Dilbaryan

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
 

Առաջին գաղտնիքը տալիս է հաջողության բանաձևը։ Հեղինակն ընդգծում է, որ միայնակ հաջողության չեն հասնում, և որ չի կարելի բաց թողնել պահը։ Նա բերում է օրինակներ, երբ մարդիկ որսացել են պահն ու օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից։ 

Ի վերջո, մարդը զղջում է ոչ թե արածի, այլ չարածի համար։ Գուցե ձախողեք, բայց եթե քայլ չկատարեք, ինչպե՞ս պետք է իմանաք արդյունքի մասին։ Չէ՞ որ ամենահարմար պահը տրվում է կյանքում մեկ անգամ։ Այնպես որ՝ փորձե՛ք։ 

Բիզնես գաղտնիքներ (Շարք 35 գիրք)