Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները:
Չորրորդ գաղտնիքը բացահայտում է էլեկտրոնային գործնական նամակ գրելու համար անհրաժեշտ պայմանները։ Էլեկտրոնային նամակագրությունը հզոր գործիք է գործնական շփումների հաստատման և պահպանման համար, իսկ դրա ճիշտ տեխնիկայի կիրառությունը ձեր կամ ձեր ընկերության մասին լավ տպավորություն թողնելու միջոց է: