Վահագն Դիլբարյանը գործարար է, մարքեթինգի մասնագետ, «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ: Գաղտնիքներում ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները: Հիսունչորսերորդ գաղտնիքը ներկայացնում է սպասարկման չափորոշիչները, որոնցից են հոգատարությունը, հարգանքը, անկեղծությունը, արագությունը, գիտելիքները, օգնելու պատրաստակամությունը, բարեհամբույր վերաբերմունքը և այլն։ Բացի այդ՝ նշվում են այն արտահայտությունները, որոնցից պետք է խուսափել սպասարկելիս։