Ազնավուր․ լեգենդի պատմությունը

Ազնավուր․ լեգենդի պատմությունը

հեղինակ` Կարապպ / Karapp

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Տարեք ինձ այդ ափերը հեռու,

Տարեք այնտեղ, ուր ամառ է, արև,

Արևի տակ այս կյանքի բեռը

Միգուցե կլինի մի քիչ թեթև։ 

 

2019 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզում Emmanez-moi (Էմանը մուա / Տարեք ինձ այնտեղ) երգի հնչյունների ներքո աշխարհը վերջին հրաժեշտը տվեց լեգենդին, որ դեռևս կենդանության օրոք դարձել էր թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի խորհրդանիշ։ Սա վերջին հնչյունն էր Ազնավուրի՝ գրեթե մեկ դար ձգված, դառնություններով ու հաջողություններով լի կյանքի երգի։ Սակայն ինչպես Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում, այնպես էլ Ազնավուրի անունն ու թողած ժառանգությունը չեն մահանա երբեք։ 

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգը, միտքես կըսեմ. «Ապրի՜ս, եղբա՜յր, դուն ալ մեծ ու տոկուն հայ մըն ես…»։ 

Վիլյամ Սարոյան 


 Գրեթե ութ տասնամյակ ձգված բեղուն կարիերա, հազարից ավել երգ, որոնք կատարում էր տարբեր լեզուներով, բազմաթիվ միջազգային շրջագայություններ, ֆիլմեր․ զարմանալի չէ, որ 1998 թ․-ին CNN-ն Ազնավուրին հռչակեց «դարի արվեստագետ»։

Կենսագրություն և հուշագրություն