Հանուն կրթության / Educated

Հանուն կրթության / Educated

հեղինակ` Թարա Վեսթովեր / Tara Westover

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Թարա Վեսթովերի՝ 2018 թվականին լույս տեսած «Հանուն կրթության» գիրքը հուշագրություն է այն մասին, թե ինչպես է Այդահոյի հեռավոր լեռներում մեծացած ու կրթություն չստացած կինը հասնում Քեմբրիջի համալսարանի դոկտորի կոչման։ Հասարակությունից կտրված, մորմոնների ընտանիքի դաժան պայմաններում մեծանալով՝ Թարայի մտքով երբևէ չէր անցել, որ ինքը անհատ է՝ ընտրություն կատարելու ու հեռանկար ունենալու հնարավորությամբ։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, նա կարողացավ դուրս գալ արտաքին աշխարհ՝ կիսվելու իր կյանքի ցավալի, բայց ուշագրավ պատմությամբ։ 

Գիրքը բաղկացած է երեք հիմնական մասերից։ 

Առաջին մասում ներկայացվում է Թարայի մանկությունից մինչև 17 տարեկանն ընկած ժամանակահատվածը, երբ նա ընդունվեց Յուտայի Բրիգեմ Յանգի համալսարան։ Սա նրա կյանքի առաջին փուլն էր, որի ընթացքում գտնվում էր ծնողների ծանր ազդեցության տակ՝ առանց ինքնուրույն քայլ անելու իրավունքի։ 

Երկրորդ մասը կենտրոնանում է նրա համալսարանական կյանքի վրա՝ հասնելով 2008 թվական, երբ նա ավարտում է համալսարանն ու ընդունվում Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրա։ Սա միջանկյալ փուլ էր, որի ընթացքում Թարան նախնական բացահայտումներ է անում ծնողական տնից դուրս գտնվող աշխարհի մասին։ 

Երրորդ մասում ներկայացվում է նրա ակադեմիական կարիերայի հետագա ընթացքը Քեմբրիջի համալսարանում, որտեղ 2014 թվականին ստանում է գիտությունների դոկտորի կոչում։ 

Ինքնակատարելագործում

Կենսագրություն և հուշագրություն