Մամբայի հոգեբանությունը, ինչպես եմ ես խաղում / Mamba Mentality: How I Play

Մամբայի հոգեբանությունը, ինչպես եմ ես խաղում / Mamba Mentality: How I Play

հեղինակ` Քոբի Բրայանտ / Kobe Bryant

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Անհավանական աշխատասիրություն, անընդհատ առաջնագծում լինելու ձգտում և մանրուքների նկատմամբ չափազանց ուշադիր վերաբերմունք. սրանք հատկանիշներ են, որոնք բնորոշում էին Սև մամբայի անհատականությունը։ Քոբի Բրայանտն առաջարկում է ընթերցողին միասին հայացք գցել աշխարհի լավագույն լիգայի կուլիսներից ներս, բացի այդ՝ կիսվում է մարզումների առանձնահատկություններով։ Նա պատմում է նաև իր կարիերայի դժվար պահերի մասին, երբ իրենից հսկայական ջանքեր ու կամքի ուժ է պահանջվել։ 

Այս գիրքը իսկական չեմպիոնի պատմություն է, որ ձգտում է լինել լավագույնը կյանքի ցանկացած պահին։

Գիրքը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը Բրայանտի թիմակից Պաու Գասոլի և նրա երկար տարիների մարզիչ Ֆիլ Ջեքսոնի նամակների հավաքածուն է։

Երկրորդ մասը, որ ստացել է «Գործընթաց» վերնագիրը, մանրամասներ է ներկայացնում Բրայանտի նախախաղային և հետխաղյա սովորություններից, նրա կարիերայի ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններից։ Բացի այդ՝ պատմում է, թե նա ինչ էր զգում իր անվանական խաղակոշիկը ստեղծելիս, ինչպես նաև այն ամենի մասին, ինչը ֆիզիկապես ու հոգեպես սպառում էր նրան NBA-ում խաղալու 20 մրցաշրջանների ընթացքում։ Գրքի երկրորդ հատվածում Բրայանտը հիմնականում ներկայացնում է, թե ինչպես է խաղացել ու պայքարել լիգայի թոփ խաղացողների, այդ թվում` Քևին Դյուրանտի, Մայքլ Ջորդանի և Լեբրոն Ջեյմսի դեմ։ Խաղը անհագ հետաքրքրասիրության աղբյուր էր Բրայանտի համար։

Երրորդ մասը պատմում է այն մասին, թե ինչպես էր Քոբին խաղում, ինչ էր զգում խաղալիս, թեպետ ինքն է խոստովանում, որ ամեն խաղին չէր կարող նույն ձևով խաղալ։ 

Ինքնակատարելագործում

Կենսագրություն և հուշագրություն