Ուիլ / Will

Ուիլ / Will

հեղինակ` Ուիլ Սմիթ, Մարկ Մենսոն / Will Smith, Mark Manson

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Օփրա Ուինֆրին «Ուիլն» անվանել է լավագույն հուշագրությունը, որ երբևէ կարդացել է: Այս գրքում Ուիլ Սմիթն անկեղծորեն ներկայացնում է իր կյանքը՝ հետադարձ հայացք գցելով այն ճանապարհի վրա, որ ձևավորել է իրեն՝ որպես միլիոնավոր մարդկանց սիրելի դերասանի:

«Ուիլը» պատմություն է մի մարդու մասին, որ անցել է ինքնաճանաչման բարդ ուղով, սովորել ճանաչել սեփական զգացմունքները, և ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է անել դա:

Վերջին շրջանի հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկի՝ Ուիլ Սմիթի կյանքը լի է վերելքներով ու վայրէջքներով: «Ուիլը» հուշագրություն է, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր վախերի ու զգացողությունների մասին, կիսվում կյանքից քաղած դասերով: 

Ուիլը երազող է, որի համար կյանքի մարտահրավերներն առաջադրանքներ են, որոնք պետք է կատարել 100 տոկոսով: Դե իսկ կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը վախերին առերեսվելն ու դրանք հաղթահարելն է: 

Կենսագրություն և հուշագրություն