Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ուիլ և Արիել Դյուրանտների «Պատմության դասերը. քաղաքակրթությունների զարգացման օրինաչափությունները 5000 տարվա ընթացքում» գիրքը լույս է տեսել 1968 թվականին և դարձել դասական: Այն ամփոփում է հեղինակների 40-ամյա հետազոտությունների արդյունքները` մարդկային քաղաքակրթության, էվոլյուցիայի, մշակույթի, պատմական գործընթացների ցիկլային բնույթի մասին:
Դյուրանտների համար պատմությունը ոչ թե պարզապես հիշեցում է մարդկության սխալների ու հանցանքների մասին, այլ ոգևորող ակնարկ ստեղծարար մտքի վերածննդի մասին:
Հեղինակները մեզ տանում են պատմության ճանապարհով՝ ցույց տալով քաղաքակրթության զարգացումը սահմանափակող գործոններն ու հնարավորություները: Ի վերջո, ցանկացած քաղաքակրթության հիմքում մարդն է ու մշակույթը։